Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպայում ձերբակալում են PKK-ի անդամ քրդերին

Փետրվար 27,2010 00:00

Իտալիայում, Վենետիկի դատախազության կողմից տրված հրահանգի հիման վրա, ոստիկանությունը ձերբակալել է 11 անձի, ովքեր մեղադրվում են PKK-ին՝ «Քրդական բանվորական կուսակցությանը» անդամակցելու մեջ:
Թուրքական «Radikal»-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից 4-ը Իտալիայի քաղաքացիներ են:news.am-ը նշում է, որ PKK-ի դեմ միաժամանակ գործողություններ են սկսվել նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում:Ռումինիայում եւ Հոլանդիայում նույնպես ձերբակալություններ են իրականացվել:
Հոլանդական լրատվամիջոցները նշում են, որ Թուրքիայի պահանջով ձերբակալվել է Հասան Ադըրը, ով հանդիսանում է Եվրոպայում PKK-ի պատասխանատուներից մեկը:Նշվում է, որ Ադըրը Թուրքիայից փախել է 1995 թվականին:Վերջինիս Թուրքիային հանձնելու որոշումը կկայացվի մարտի 18-ի դատական նիստում:Ավելի վաղ Ռումինիայի մայրաքաղաքում ձերբակալվել էր PKK-ի մեկ այլ պատասխանատու, որին նույնպես սպառնում է բռնի վերադարձ Թուրքիա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել