Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վթարի է ենթարկվել զբոսաշրջիկների ինքնաթիռը

Փետրվար 27,2010 00:00

Պերուի հարավում «Cessna 206» փոքր ինքնաթիռը Նեսկա բարձրահարթի հսկա՝ «Սարդի ապակենախշի» վրայով էքսկուրսիոն թռիչք կատարելու ժամանակ վթարի է ենթարկվել, որի արդյունքում 7 մարդ է զոհվել, այդ թվում՝ ինքնաթիռի օդաչուն: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, զոհվածների թվի մասին տեղեկությունները, սակայն, հակասական են: Տեղեկություններ կան, որ վթարի պահին ինքնաթիռում 8 մարդ է եղել: Աղբյուրի փոխանցմամբ, քիչ ավիաընկերություններ կան, որոնք զբաղվում են Նեսկա բարձրահարթի վրայով թռիչքներ կազմակերպելով, բայց նրանց ինքնաթիռների տեխնիկական տվյալներն անբավարար են: Վերջին տարիներին այդպիսի թռիչքներ իրականացնելիս մի քանի ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել