Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ ԴԵԿԱՆԻ ՏԵՂԱԿԱԼ ՉԷ

Փետրվար 27,2010 00:00

«Առավոտի» տեղեկություններով, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Քնարիկ Միրզոյանը հեռացվել է իր պաշտոնից: Նշենք, որ նա ԵՊՀ-ի այն աշխատակիցների խմբին էր պատկանում, որոնք ռեկտոր Արամ Սիմոնյանի ֆավորիտների շարքում էին: Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Այստեղ հաստատեցին մեր տեղեկությունը՝ պարզաբանելով, որ Ք. Միրզոյանը հեռացել է իր դիմումի համաձայն, չնայած դեռ պաշտոնապես դրա մասին չի հայտարարվել: ԵՊՀ-ի ysu.am պաշտոնական կայքում եւս Ք. Միրզոյանի անունը նշված է՝ որպես դեկանի տեղակալ, ասիստենտ: Իսկ հետագայում ո՞վ կնշանակվի նոր դեկանի տեղակալ հարցին, վարչությունից պատասխանեցին, որ դեռ որոշված չէ: «Առավոտին» տեղեկացրին նաեւ, որ ֆակուլտետը ունի եւս մեկ դեկանի տեղակալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել