Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՈՒԺՈՂԸ ՉԵԿԱՎ

Փետրվար 27,2010 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեկ սկսեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008թ.-ին ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն դատական նիստին ոչ Ա. Ավետիսյանը, ոչ էլ նրա կողմից լիազորված որեւէ անձ չէր ներկայացել: Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել 10 հոգու:
Ըստ «Ա1+»-ի, դատավորը կողմերին ներկայացրեց իրենց իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նիստը հետաձգվեց մինչեւ մարտի 19-ը, քանի որ մեղադրյալներից մեկի պաշտպանը չէր ներկայացել նիստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել