Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾՐԱԳԻՐ՝ ՓՄՁ-ՆԵՐԻՆ

Փետրվար 27,2010 00:00

Փոքր եւ միջին ձեռնարկությունների վաճառքների ծավալների ավելացմանը նպաստելու համար «Ինեկոբանկը», «USAID FS Share Program»-ի հետ համատեղ, սկսում է նոր ծառայության մշակումը արտադրության, առեւտրի ծառայությունների ոլորտի կորպորատիվ հաճախորդների համար: Տվյալ ծառայությունը բանկը կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, տուրիզմի, սննդային արդյունաբերության, գյուղատնտեսության եւ առեւտրի ոլորտներում գործող ՓՄՁ-ներին:
Ըստ բանկի պատասխանատուների, ծառայությունն իրենից ներկայացնում է շրջանառու միջոցների ֆինանսավորում, որը ապահովված է հաստատված գնման հայտով կամ վաճառքի պայմանագրով: Ծառայության էությունը հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, փաթեթավորման, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման կամ արտադրական այլ ծախսերի (աշխատավարձեր, փոխադրման ծախսեր եւ այլն) ֆինանսավորումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել