Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼ ԵՆ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ

Փետրվար 27,2010 00:00

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթում 23.02.2010թ. տպագրված «Քաղաքապետի նվերը ապամոնտաժում են» հոդվածին, որտեղ Թումանյան 38 հասցեի որոշ բնակիչներ դեմ էին արտահայտվել, որպեսզի իրենց բակում տեղակայված զրուցատաղավարն ապամոնտաժվի, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին հետեւյալը. «Հոդվածում խնդիրը համակողմանի եւ լիարժեք չի ներկայացված: Թումանյան 38 հասցեում տեղադրված տաղավարը ապամոնտաժվել է՝ բացառապես հիմք ընդունելով հիշյալ բակի բնակիչների բազմաթիվ դիմում-բողոքները՝ ուղղված Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին։ Զրուցատաղավարն ապամոնտաժելուց հետո՝ տվյալ հատվածը բարեկարգվել է, տեղում տնկվել են ծառեր»:
Նշենք, որ քաղաքապետարանի՝ մեր թերթին ուղղված գրավոր պատասխանին կցվել են նաեւ բնակիչների՝ «Կենտրոն-1» համատիրության նախագահին եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հղված դիմումների կրկնօրինակները: Իրենց դիմումներում Թումանյան 38 շենքի բնակիչները խնդրում էին նշյալ հասցեի բակի զրուցատաղավարը տեղափոխել այլ շենքերի բակ, քանի որ, ըստ նրանց. «Զրուցատաղավարը դարձել է անհայտ անձանց հավաքատեղի, որտեղ գիշերային ժամի հավաքվում են եւ անհանգստություն պատճառում բնակիչներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել