Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2008-Ի ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Փետրվար 27,2010 00:00

ՀՀ տնտեսության ակտիվացման համար անհրաժեշտ է այն դիվերսիֆիկացնել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը. «Համաշխարհային բանկը ողջունում է կառավարության քայլերը, սակայն անհրաժեշտ են ավելի վճռական քայլեր, որոնք կհանգեցնեն օլիգոպոլիան արմատախիլ անելուն»:  2010-ի հունվարին արձանագրված 2,2%-ոց տնտեսական աճը, ըստ Վարուդակիսի, դեռ չի նշանակում, որ ճգնաժամն ավարտվել է: Նրա վստահեցմամբ՝ Հայաստանը 3-4 տարուց կվերադառնա  2008թ. տնտեսական աճի մակարդակին: Նրա խոսքերով, ՀԲ-ն մեր երկրում 2010թ. արդյունքներով կանխատեսում է տնտեսության 2% աճ:
ՀԲ-ն 5 մլն դոլար վարկ կհատկացնի Հայաստանում «Սոցիալական ապահովության վարչարարություն» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման համար, 7 մլն դոլար էլ կհատկացվի «Հայաստանում սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել