Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՋՈ՞ՒՐՆ ԷԼ ԿԹԱՆԿԱՆԱ

Փետրվար 27,2010 00:00

Երեկ «Երեւան Ջուրը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ներկայացրել 2010-2011թթ. համար առաջարկվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման ճշգրտված սակագների հաշվարկները: Եթե հանձնաժողովն ընկերության հաշվարկները հիմք ընդունի, ապա այս տարվա հուլիսի 1-ից մայրաքաղաքում խմելու ջրի սակագինը, ներկայիս 1 խմ-ի՝ 181 դրամի փոխարեն, կդառնա 206.98 դրամ:
Ուշագրավ է, որ սակագնի բարձրացման հայտը ներկայացնելը «Երեւան Ջուրը» ամեն անգամ պատճառաբանում է սակագնի ճշգրտում հիմնավորմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել