Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ՝ ՍՏՎԵՐԻ ԴԵՄ

Փետրվար 27,2010 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարկային վարչարարության բարելավման խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ֆինանսների եւ արդարադատության նախարարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Պետեկամուտների կոմիտեի նախագահը, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը եւ պաշտոնատար այլ անձինք:
Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Ս. Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է համակարգված պայքարել հարկահավաքության բնագավառում արմատացած բացասական երեւույթների դեմ: Երկրի նախագահը կարեւորել է ստվերային տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունները նվազեցնելու եւ տնտեսվարման գործընթացներում պատշաճ փաստաթղթաշրջանառություն ապահովելու անհրաժեշտությունը: Ս. Սարգսյանը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին եւ պահանջել ուժերի համադրման ճանապարհով բարձրացնել կեղծ ապրանքաշրջանառության, ապրանքային կեղծ փաստաթղթերի վաճառքի եւ նմանօրինակ արատավոր երեւույթների դեմ պայքարի արդյունավետությունը: Նախագահի խոսքերով՝ «Մենք իրավունք չունենք դադար տալու: Մենք խնդիր ունենք ոչ միայն չթողնել, որ նման երեւույթներն ավելանան, այլեւ՝ առավել կտրուկ քայլեր ձեռնարկել անցյալից եկող արատավոր շղթաների վերացման ուղղությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել