Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՏԵՂՅԱԿ ԱՂԲՅՈՒՐ»

Փետրվար 27,2010 00:00

«Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով վերջերս ռուսաստանյան մամուլում տեղ գտած հրապարակումները՝ ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը պատասխանեց. «Ռուսական մամուլում պարբերաբար հայտնված «Հայաստանը թալանողները» հոդվածում, որում ներկայացված է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կարողությունները, տեղ են գտել կեղծ եւ անհիմն փաստեր, որոնք պարզապես նպատակամղված են վերջիններիս քաղաքական վարկաբեկմանը: Այսպես, ՕԵԿ նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին վերաբերվող բազմաթիվ անգամ հրապարակված ու հերքված մեջբերումները մերկապարանոց պնդումներ են, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս ոչ միայն նյութերի հեղինակ ոմն Կարախանյանի, որը դիտարկում է իրեն իբրեւ ռուսական աղբյուր, այլեւ նույն աղբյուրի անտեղյակությունն ու չարությունը: Ավելին, կեղծ ու ստահոդ լուրերով փորձ է արվում ինչ-որ անձի «տեսակետը» վերածել ռուսական դիրքորոշման եւ այն տարածել Հայաստանի ողջ քաղաքական վերնախավի վրա եւ հայկական մամուլի էջերում տպագրելով՝ մի դեպքում էժան դիվիդենդներ շահել, մյուս դեպքում երկրի սահմաններից դուրս նաեւ տիրաժավորելով՝ մրոտել մարդկանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել