Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՎԻՐՈՒՄ Է

Փետրվար 27,2010 00:00

Մեկնաբանելով մամուլում տեղ գտած տեղեկություններն այն մասին, թե նա ներկրել է դեղորայք, ցորեն կամ տախտակ, ՀՀ նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանն «Առավոտին» ասաց. «Եթե աշխարհում գտնվի մի մարդ, որը կարող է ապացուցել, որ ես, բացի ավտոմեքենաներից, որեւէ ապրանք եմ ներկրել Հայաստան, ես այդ ներկրող ընկերությունները կնվիրեմ տվյալ մարդուն»: Ինչ մնում է «Մետրոպոլ» հյուրանոցը ինչ-որ մեկից խլելու պնդումներին, ապա այդ առիթով պարոն Մանուկյանն ասաց. «Ինչպե՞ս եմ ես կարող խլել այն, ինչը ինքս եմ կառուցել հիմքից մինչեւ տանիք: Ես «Մետրոպոլն» էլ եմ պատրաստ նվիրել այն մարդուն, որը կասի, թե հյուրանոցը իրեն է պատկանել, իսկ ես այն խլեցի: Կոչ եմ անում հարգարժան «Առավոտ» թերթին հետամուտ լինել այդ խնդրին, եւ եթե, օրինակ, հայտնաբերվի «Մետրոպոլի» «նախկին սեփականատերը», անպայման հրապարակել նրա անունը: Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա. երբ ինչ-որ բան են հորինում, դա պետք է տեղավորվի գոնե տարրական տրամաբանության շրջանակների մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել