Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՄԻՋՈՑԸ ՏԱՆՈՒՄ ԷԻՆ ԲԱՆԳԿՈԿ

Փետրվար 27,2010 00:00

Երեկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Թեհրան-Երեւան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում երկու ուղեւորների ուղեբեռի զննության ժամանակ հայտնաբերվել է 3 կգ «Մետամֆետամին» տեսակի ծանր թմրանյութ:
Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել