Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Փետրվար 27,2010 00:00

Փետրվարի 27-ին, առավոտյան ժամը 11:00-ին, ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական միության կազմակերպությամբ բողոքի ցույց տեղի կունենա Աթենքում՝ Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության շենքի առջեւ, հաղորդում է «Նոյյան Տապան»-ը: Սկսած 1988թ-ից՝ ամեն տարի փետրվարի 28-ին ողջ հայությունը հիշում է ադրբեջանական Սումգայիթ քաղաքի խաղաղ հայ բնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների եւ քրեական տարրի կողմից կազմակերպված եւ իրագործված արյունալի ոճիրը: Սումգայիթի դեպքերը ազդարարել են Ադրբեջանում հակահայկական հալածանքների ու բռնությունների աննախադեպ նոր ցեղասպան ալիքի սկիզբը: Այդ ալիքի զոհը դարձավ Կիրովաբադի, Ղազախի, Խանլարի, Դաշկեսանի, Մինգեչաուրի, Բաքվի ու այլ բնակավայրերի հայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել