Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՈՒՆԸ ԳԱՂՏՆԻՔ Է

Փետրվար 27,2010 00:00

Մոսկվան դեռեւս չի բացահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նոր համանախագահի անունը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն երեկ մեկնաբանել է ռուսաստանցի միջնորդ Յուրի Մերզլյակովի պաշտոնաթողության եւ նոր համանախագահի նշանակման մասին լուրերը: «Յուրի Մերզլյակովը ստացել է նոր դիվանագիտական նշանակում, ինչը բնական է ԱԳՆ աշխատակցի համար: Չարժե շտապել: Կարծում եմ, որ այն բանից հետո, երբ Յուրի Մերզլյակովը վայր դնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի գործառույթները, մենք կխոսենք նոր համանախագահի նշանակման մասին: Վստահ եմ, որ նրա աշխատանքը կլինի լայնածավալ եւ ոչ պակաս ակտիվ, քան իր նախորդինը: Կցանկանայի հավելել, որ Մինսկի խմբում Ռուսաստանի դիրքորոշումը չի որոշվում ներկայացուցիչների կողմից: Այն որոշվում է Ռուսաստանի նախագահի կողմից եւ իրականացվում է արտաքին քաղաքական գերատեսչության կողմից: Այնպես որ, եկեք սպասենք մեր ներկայացուցչի փոփոխությանը: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ Ռուսաստանի կողմից արվում է անհրաժեշտ ամեն ինչ Մինսկի խմբում ակտիվ դեր պահպանելու համար»,- ասել է Անդրեյ Նեստերենկոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել