Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ԻՆՔՆԱՏԻՊ ԱԿՑԻԱ

Փետրվար 27,2010 00:00

\"\"

Երբ ստեղծվում էր դատական կարգադրիչների դեպարտամենտը, Վճռաբեկ դատարանի նախագահն ու արդարադատության նախարարը հայտարարում էին, թե այդ ինստիտուտը ստեղծվում է դատարաններում ոստիկաններին փոխարինելու համար, որպեսզի դատարաններում քաղաքացիներն իրենց ավելի պաշտպանված զգան: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների վարչական դատարանում ականատես եղանք, թե ինչպես էին թվով 6-7 կարգադրիչներ ուժի գործադրմամբ փորձում դատարանի շենքից դուրս հանել տարեց մի կնոջ: «Առավոտի» տեղեկություններով, այդպիսի բանավոր կարգադրություն կարգադրիչներին տվել էր դատարանի նախագահ Ժորա Վարդանյանը: Բանն այն է, որ դատարանի աշխատակիցների ասելով, այդ կնոջը չեն բավարարել դատարանի կողմից իրեն վերաբերող կայացված որոշումները, եւ հիմա նա պարբերաբար այցելում է դատարան՝ բողոքելու ու իր գործով նախագահած դատավորներից ինչ-ինչ փաստաթղթեր ու որոշումներ ստանալու պահանջով: Դե, դատավորներն էլ որոշել են ծեր կնոջից ազատվել այսօրինակ անհարգալից եւ ուժային մեթոդներով:
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել