Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ

Փետրվար 26,2010 00:00

Ինչպես արդեն ասվել է, «Մրցաշրջան 2010»-ում Հայաստանի ըմբիշների համար աշխարհի գավաթի խաղարկությունից հետո պաշտոնական երկրորդ կարեւոր մեկնարկը լինելու է Եվրոպայի առաջնությունը, որը կայանալու է ապրիլին՝ Բաքվում:

Առայժմ վերջնականապես որոշված չէ, թե մեր ազատ եւ հունահռոմեական ոճերի ազգային հավաքականները կմեկնե՞ն մրցավայր: Սակայն, անկախ դրանից, երկու ընտրանիներն էլ ամենայն լրջությամբ նախապատրաստվում են ու լի են մասնակցելու վճռականությամբ:

Երեկ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արա Բաղդադյանը, ներկայացնելով թիմի առաջիկա ծրագրերը, «Առավոտին» ասաց. «Մենք ցանկանում ենք անպայման մեկնել Բաքու: Հենց դրա համար էլ արդեն մարտի 6-20-ը Վլադիկավկազում Օսեթիայի, Ուզբեկստանի եւ Ղազախստանի ընտրանիների հետ համատեղ ուսումնամարզական հավաք ենք նախատեսել: Մեր տեղեկություններով՝ մարտի 8-9-ին օսեթները ընկերական հանդիպում են պլանավորել ԱՄՆ-ի հավաքականի հետ: Հիմա ես բանակցում եմ, որպեսզի մենք էլ մասնակցենք դրան: Վլադիկավկազից վերադառնալով՝ եւս մի հավաք անցկացնելու ենք Երեւանում (մարտի 29-ից ապրիլի 10-ը): Եվ եթե Բաքու մեկնելուն ոչինչ չխանգարի, հավաքի ավարտի հաջորդ իսկ օրը ճանապարհ կելնենք»:

Սակայն Արա Բաղդադյանը ձեռնպահ մնաց հավաքականի կազմը հայտարարելուց՝ մեկնաբանելով, որ Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները մարզչական խորհուրդը կորոշի միայն Վլադիկավկազի հավաքից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել