Վանկուվերում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ, ամերիկաբնակ լեռնադահուկորդուհի Անի Մաթիլդա Սերեբրակյանը իր թիմակից Արսեն Ներսիսյանի պես ձախողեց հսկա ոլորավայրէջքում մեկնարկը՝ եւս 15 մասնակցի հետ չհասնելով եզրագիծ:
Այսօր Սերեբրակյանը, իսկ վաղը՝ Ներսիսյանն իրենց մրցելույթները Կանադայում կավարտեն ոլորավայրէջք մրցաձեւում: