Թեթեւագույն քաշային կարգում WBA/WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի գոտիների պաշտպանության հաջորդ մենամարտը նշանակված է ապրիլի 24-ին: Այդ օրը Սյուզին, որ պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած իր բոլոր 26 մենամարտերն էլ ավարտել է հաղթանակով, 16-ը՝ ժամկետից շուտ, Համբուրգում ստուգելու է WBO-ի չեմպիոն, գերմանացի 24-ամյա Նադյա Ռաուին (12 մենամարտ, 11 հաղթանակ՝ 3-ը ժամկետից շուտ եւ 1 ոչ-ոքի):
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կենտիկյանն իր մարզչի հետ այս օրերին մարզվում է Ավստրիայի Զյոլդեն բարձրլեռնային առողջարանային քաղաքում: