Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՎ 3-ՐԴ ՏԵՂ

Փետրվար 26,2010 00:00

\"\"Իսպանիայում ավարտվեց շախմատի «Ciudad de Linares» 21-րդ կարգի միջազգային գերմրցաշարը: Եզրափակիչ՝ 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը, որ մինչ այդ խաղացած բոլոր պարտիաներում ոչ-ոքի էր գրանցել, սպիտակ խաղաքարերով տարավ մրցաշարում միակ, բայց սկզբունքային հաղթանակը՝ 58-րդ քայլում հարկադրելով անձնատուր լինել Ադրբեջանի ներկայացուցիչ Վուղար Հաշիմովին: Տուրի մյուս երկու հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Տոպալով-Գելֆանդ՝ 1:0, Վալյեխո Պոնս-Գրիշչուկ՝ 1/2:

Այսպիսով, ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 21-րդ կարգ ստացած այս մրցաշարում մասնակիցներն ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին հետեւյալ հաջորդականությամբ.

1. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 6,5 միավոր

2. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 6,0

3. Լեւոն Արոնյան (Հայաստան) 5,5

4. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս (Իսպանիա) 4,0

5. Բորիս Գելֆանդ (Իսրայել) 4,0

6. Վուղար Հաշիմով (Ադրբեջան) 4,0:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել