Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դյադյուրան՝ Երեւանում

Փետրվար 26,2010 00:00

\"\"Մարտի 12-ին Ազգային օպերային թատրոնում ռուս դիրիժոր Էդուարդ Դյադյուրան կղեկավարի Վերդիի «Տրավիատան», այս մասին տեղեկացնում է նրա մամուլի քարտուղար Ալեքսանդր Դանիլովը:

Էդ. Դյադյուրան 21-րդ դարի հայտնի արվեստագետներից է: Նա լեփ-լեցուն դահլիճներով հանդես է եկել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չեխիայում Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում եւ այլուր: Դյադյուրան ճանաչված դիրիժոր Յուրի Սիմոնովի սանն է: Երիտասարդ արվեստագետը հանդես է եկել հայտնի նվագախմբերի ու արտիստների հետ: Վերջիններիս թվում են Դ. Մացուեւը, Ն. Բասկովը, Կ. Կորինիենկոն, Գ. Գույաշը եւ ուրիշներ: Էդ. Դյադյուրան ղեկավարել է այնպիսի օպերաներ, որոնց թվում են «Աիդան», «Տրավիատան», «Կարմենը», «Կախարդական սրինգը», «Եվգենի Օնեգինը» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել