Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱ՞ՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Փետրվար 26,2010 00:00

«Առավոտի» փետրվարի 23-ի համարում տպագրված «Հերթական անգիտությունը» հոդվածում տեղեկացրել էինք, որ մշակույթի նախարարության www.mincult.

am կայքում փետրվարի 19-ին զետեղվել է հաղորդագրություն՝ «Փետրվարի 19-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է գիրք նվիրելու օր», մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում՝ www.unesco.

org-ում զետեղված փետրվար ամսվա ժամանակացույցում նման բան չկար: Հոդվածում փաստել էինք նաեւ, որ թարգմանական բազմաթիվ միջոցառումներ ֆինանսավորած նախարարությունում չկա միջազգային պաշտոնական կայքերից գրագետ թարգմանություն իրականացնող որեւէ մեկը, ով կկարողանա ապահովել ճշգրիտ տեղեկատվություն:

Հոդվածի առնչությամբ Հայաստանի ազգային գրադարանից ստացել ենք պարզաբանում, որտեղ գրված է. «Թյուրիմացությունն առաջացել է Ազգային գրադարանի կողմից ՀՀ մշակույթի նախարարությանը ներկայացրած փետրվարի 19-ին նվիրված միջոցառումների ծրագրից, որտեղ նշված է՝ ՅՈՒՆԵՍԿՕ: Վրիպակի համար խնդրում ենք ձեր ներողամտությունը»: Ամեն դեպքում, սա չի թեթեւացնում մշակույթի նախարարության մեղքը. նրանց բազմաթիվ աշխատակիցներից որեւէ մեկը կարող էր այցելել www.unesco.org, որը, ի դեպ, ռուսերեն տարբերակ էլ ունի, եւ ճշտել՝ գերատեսչության կայքում տեղադրվելու համար ուղարկված տեղեկատվությունը որքանով է հավաստի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել