Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

Փետրվար 26,2010 00:00

Հինգշաբթի օրը Ճապոնիայի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է նախօրեին միջազգային լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, թե Տոկիոն, իբր, առաջարկել է իրանական ուրանը մշակել եւ հարստացել իր տարածքում:

«Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը»,- «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա ասելով, փետրվարի 24-ին Տոկիոյում Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի եւ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանի հանդիպման ընթացքում ուրանի հարստացման հարց չի շոշափվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել