Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԵՏԱԴԵԼՖԻՆԸ ՍՊԱՆԵԼ Է ԻՐԵՆ ՎԱՐԺԵՑՆՈՂԻՆ

Փետրվար 26,2010 00:00

\"\"Ամերիկյան Օրլանդո քաղաքի «SeaWorld» դելֆինարիայի կենտրոնի աշխատակից՝ 40-ամյա Դավն Բրանշոն զոհվել է հենց ներկայացման ժամանակ, երբ նրա վրա հարձակվել է իր վարժեցրած Տիլլիկում անունով կետադելֆինը: «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ» գործակալության փոխանցմամբ, ականատեսները պատմել են, որ միջադեպը տեղի է ունեցել շոուի հենց սկզբում, երբ ծովային գիշատիչի վարժեցնողը հանդիսատեսներին պատմել է ներկայացման բովանդակությունը: Կետադելֆինը բռնել է Բրանշոյին եւ այնպիսի ուժգնությամբ է այս ու այն կողմ թափահարել, որ նրա կոշիկն օդում է հայտնվել: Հետո կետադելֆինը կնոջ արյունոտ մարմինն իջեցրել է ջրի հատակն ու պտտել ջրավազանի տարածքում: Դելֆինարիայում անմիջապես միացել է նախազգուշացման ազդանշանն ու հանդիսատեսները շտապ դուրս են բերվել տարածքից: Շտապօգնության ժամանման պահին 40-ամյա Բրանշոն, որը համարվել է դելֆինարիայի ամենափորձառու վարժեցնողներից մեկը, արդեն մահացած է եղել: Կետադելֆինին որոշվել է չսպանել, բայց նրան առայժմ առանձնացրել են, իսկ առաջիկա օրերին նախատեսված ներկայացումները չեղյալ են համարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել