Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՐԱՆՍԻԱՆ ՓԱՐԱՏԵԼ Է ԻՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 26,2010 00:00

Ֆրանսիան Էստոնիային, Լատվիային եւ Լիտվային հավաստիացրել է, որ Ռուսաստանին վաճառվող «Mistral» ուղղաթիռակիրները ռազմական տեխնոլոգիաներով հագեցված չեն լինելու: «Newsru»-ի մատուցմամբ, Ռուսաստանի հետ կնքված գործարքում այդ պայմանի առկայության մասին հայտնել է բալթյան հանրապետություններ այցելած Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Պիեր Լելուշը (նկարում): Բալթյան երկրների ղեկավարներին նա հավաստիացրել է, թե խոսքը գնում է բացառապես «քաղաքացիական նավերի մասին, որոնք որեւէ զինվածություն չեն ունենալու»: Բացի այդ, Լելուշը նաեւ հայտարարել է, թե ռուսական կողմից այդ նավերը ձեռք բերելու մասին պաշտոնական պատվեր դեռեւս չի ստացվել: Հիշեցնենք, որ բալթյան երկրները ֆրանսիական արտադրության ուղղաթիռակիր «Mistral» նավերի ձեռքբերումը Ռուսաստանի կողմից համարել էին որպես իրենց երկրների անվտանգությանը սպառնացող հանգամանք: Ավելի վաղ նման մտահոգություն էր հայտնել նաեւ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին՝ հայտարարելով, թե նման նավեր ունենալով, Ռուսաստանը հաշված ժամերի ընթացքում կարող է ցանկացած երկիր գրավել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել