Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 26,2010 00:00

ԱՐԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Երեկ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը եւ ոստիկանությունը ահազանգ էր ստացել Հայաստանի պետեկամուտների կոմիտեում տեղադրված ռումբի կապակցությամբ: Փրկարարների ուժերով կոմիտեի աշխատակիցները դուրս են եկել աշխատասենյակներից: Օրվա երկրորդ կեսին պարզվել է, որ ահազանգը եղել է կեղծ:

ՊԱԼԱՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել փաստաբան Արա Զոհրաբյանից եւ փաստաբանական կազմակերպություն հանդիսացող «Սրետենկա-Կոնսուլ» ՍՊ ընկերությունից՝ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից փաստաբանի համակարգիչն առգրավելու փորձի կապակցությամբ: Պալատը դատապարտում է իրավապահ մարմինների բոլոր այն գործողությունները, որոնք ուղղված են փաստաբանի գործունեության միջամտությանը, այդ թվում՝ նաեւ փաստաբանական գաղտնիք պարունակող տվյալների առգրավմանը:

«Փաստաբանը պարտավոր է պահպանել փաստաբանական գաղտնիքը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջազգային պայմանագրով պարտականություն է ստանձնել ապահովել փաստաբանի եւ նրա հաճախորդի ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը՝ նրանց մասնագիտական առնչությունների շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել