Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաշա Ռաշային» մեղադրում են

Փետրվար 26,2010 00:00

«Նաշա Ռաշա» ծրագիրը մեղադրվում է տաջիկների դեմ բարոյական գենոցիդի համար

\"\"«Տաջիկստանի աշխատանքային միգրանտներ» համառուսական հասարակական շարժման նախագահ Կարոմատ Շարիպովը դիմել է ՌԴ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային լրատվամիջոցների վերահսկողությամբ զբաղվող Դաշնային ծառայությանը եւ ՌԴ գլխավոր դատախազին՝ կապված «Նաշա Ռաշա» ծրագրի հետ:

Շարիպովը, որը գլխավորում է «Տաջիկստանի աշխատանքային միգրանտներ» շարժումը,ասել է, թե «Նաշա Ռաշա» նախագծի ղեկավարության գործողությունները գնահատում է որպես տաջիկ ժողովրդի բարոյական գենոցիդ»: Նա պահանջում է տաջիկ ժողովրդից հրապարակային ներողություն հայցել: Վերոհիշյալ պահանջները արհամարհելու դեպքում, տեսանյութերը կներկայացնի ՌԴ գլխավոր դատախազություն:

Դիմումում նա նշել է, որ Ջամշուդ եւ Ռավշան խոպանչիների կերպարները «ամբողջովին խեղաթյուրում են մարդկային որակները եւ վիրավորում տաջիկ ժողովրդին»:

Ինչպես փոխանցում է «Ռեգնումը», Կարոմատ Շիրիպովը նշում է, որ «Նաշա Ռաշայի» հեղինակները ծաղրում են ոչ միայն տաջիկներին, այլ նաեւ Տաջիկստանի քաղաքացու անձնագիրը:

Հիշեցնենք, որ «Նաշա Ռաշա» հեռուստածրագրի բազմաթիվ տարիների գոյության ընթացքում, Մոսկվան ոչ մի անգամ չի արձագանքել պաշտոնական Դուշանբեի բողոքներին: Եթե ռուսական իշխանությունները այս անգամ էլ չարձագանքեն միգրանտների դիմումին, շարժումը նպատակ ունի հայցով դիմել Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Նշենք, որ ներկայումս ՌԴ-ում բնակվում է մոտ 1 մլն Տաջիկստանի քաղաքացի: Իսկ մի քանի շաբաթ առաջ ռուսական մամուլը տեղեկացրել էր, որ տաջիկ խոպանչիներից մեկին մարմնավորող Միշա Գալուստյանը պարբերաբար մահվան սպառնալիքներ է ստանում տաջիկներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել