Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ԻՆՏԵՐՆԵՏ ՉՈՒՆԵՆՔ

Փետրվար 26,2010 00:00

Երեկ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանը Ազգային անվտանգության խորհրդում կազմակերպված Տեղեկատվական հայեցակարգի իրականացման հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է, որ «ԱրմենՏել» ընկերությունը Հայաստան ինտերնետ է ներմուծում Թուրքիայից: Նա նշել է, որ թուրքական այդ ինտերնետի արագությունը խայտառակ վիճակում է եւ այն անորակ է. «Թուրքական ինտերնետը բավական էժան է եւ, ցավոք, մեր պրովայդերները էժան ինտերնետի կարիքն ունեն»:

Մեկնաբանելով փոխնախարարի հայտարարությունը՝ «ԱրմենՏելի» մամուլի քարտուղար Անուշ Բեղլոյանը կտրականապես հերքել է այդ տեղեկությունը. ««ԱրմենՏելը» բազմիցս հայտարարել է, որ թուրքական որեւէ օպերատորի հետ պայմանագիր չունի եւ չի ունեցել երբեք: Մեր ընկերությունը մեծածախ եւ մանրածախ կապը ստանում է Վրաստանից: Մենք նաեւ ունենք պայմանագիր ու վարձակալում ենք մեկ պահուստային մալուխ՝ Իրանից»: Ա. Բեղլոյանն ասել է, որ իրենց համար շատ զարմանալի է փոխնախարար Վ. Մարությանի հայտարարությունը, քանի որ, որպես կապի եւ տրանսպորտի փոխնախարար, ինքը քաջատեղյակ է «ԱրմենՏելի» մալուխների մասին եւ այն մասին, թե որ երկրներից ենք ստանում ինտերնետ կապը: Panorama.am-ի տեղեկություններով, Վ. Մարությանը Հայաստանի խոշոր ինտերնետ պրովայդերներից մեկի՝ «Ֆայբերնեթի» սեփականատերն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել