Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԲԱՐԵՓՈԽՎԻ

Փետրվար 26,2010 00:00

2009 թվականի հունիսին անվտանգության խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել Հայաստանի տեղեկատվական անվտանգության հայեցակարգը, իսկ հանրապետության նախագահն իր կարգադրությամբ հաստատելով այն՝ ձեւավորել է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով՝ տալով կոնկրետ առաջադրանք՝ լուծել այս ոլորտում կուտակված խնդիրները: Միջգերատեսչական հանձնաժողովը, որը ղեկավարում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, երեկ գումարել է անդրանիկ նիստը:

Ամփոփելով 2009 թվականին կատարված աշխատանքները՝ հանձնաժողովն արձանագրել է, որ համաշխարհային հեռահաղորդակցության միության ընդհանուր զարգացման ինդեքսով Հայաստանում գրանցվել է որոշակի բարելավում, այդուհանդերձ՝ կան լուծման կարոտ բազմաթիվ խնդիրներ: Ա. Բաղդասարյանը նշել է, որ տեղեկատվական անվտանգությանն առնչվող բոլոր հարցերը կարեւոր ռազմավարական նշանակություն ունեն. «Սա վերաբերում է ոչ միայն մեր երկրի ներսում տեղեկատվական անվտանգության մակարդակը բարձրացնելուն, այլեւ տեղեկատվական անվտանգության ոլորտում այնպիսի բարեփոխումներ իրականացնելուն, որոնք հնարավորություն կտան թե՛ օրենսդրական, թե՛ ինստիտուցիոնալ իմաստով ունենալ այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել