Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԳԵՎՈՐԻՆ

Փետրվար 26,2010 00:00

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երեւանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց՝ սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար: Մեկ այլ որոշմամբ, «21-րդի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 2010 թվականի համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով կառավարությունը «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» հ/կ-ին տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է 40 միլիոն դրամ:

Համերգաշրջանին մասնակցելու են ինչպես անհատ կատարողներ՝ Պլասիդո Դոմինգոն (տենոր), Պինկաս Ցուկերմանը (ջութակ), այնպես էլ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Բորոդինի անվան լարային քառյակը եւ այլ կոլեկտիվներ:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավելել է, որ այս միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանավորությամբ եւ բացառիկ հնարավորություն է ընձեռում, որպեսզի հայ երաժշտասեր հասարակությունը ունկնդրի բարձրակարգ եւ որակյալ դասական երաժշտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել