Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԱՑԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԳՈՐԾԻ

Փետրվար 26,2010 00:00

«Այսօր Հայաստանի ավանդական եւ ոչ ավանդական քաղաքական ուժերը կես միլիոն ադրբեջանահայության հանդեպ 1988-1991թթ. իրագործված եղեռնագործությունը սկսել են օգտագործել քարոզչական նպատակներով: Փորձում են այդ կերպ համոզել միջազգային հանրությանը, թե հայաբնակ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ այդ պարագայում ցեղասպանության կենթարկվի արցախահայությունը: Այս համատեքստում նաեւ սգո միջոցառումներ են կազմակերպվում, երթեր, ճառեր են ասվում: Վերջ տվեք լալկանությանը՝ հայ փախստականների կրած վնասների փոխհատուցումն ու նրանց իրավունքների եւ շահերի գործուն պաշտպանությունն է միակ պատասխանը հակահայկական գործողություններին ու քարոզչությանը»,- ասված է «Փախստականները եւ միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի երեկ տարածած հայտարարության մեջ, որն արվել է սումգայիթյան եղեռնագործության 22-րդ տարելիցի կապակցությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել