Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆԻՆ ՔՐԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉԵՑԻՆ

Փետրվար 26,2010 00:00

Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը դատապարտել է բռնարարքի ցանկացած դրսեւորում՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված: «Դատախազությունը մտահոգված է գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ փետրվարի 24-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի եւ վերջինիս բնորոշմամբ՝ մոտ 30 տարեկան երիտասարդի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Դատախազությունը հետամուտ է լինելու միջադեպի բոլոր հանգամանքների պարզաբանմանը եւ մեղավոր անձանց գործողություններին համապատասխան իրավական գնահատական տալուն»,- ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Ի դեպ, երեկ Շամշյանի նկատմամբ բռնության փաստով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Գագիկ Խաչիկյանի որոշմամբ քրգործ է հարուցվել՝ ՀՀ ՔՕ 118 հոդվածով՝ «ծեծ», եւ 164 հոդվածի առաջին մասով՝ «լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը»: Ֆոտոթղթակիցը գործով տուժող է ճանաչվել եւ ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Քրգործի նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը: Հիշյալ հոդվածներով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ամենախիստը՝ երկու ամսվա կալանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել