Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՍՊԱՐՈՎԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

Փետրվար 26,2010 00:00

\"\"

Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «Ազատություն» ռ/կ-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է. «Ղարաբաղյան խնդիրը ազդում է ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի քաղաքական մթնոլորտի վրա: Եվ ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները կարող են անվերջ շահարկել այդ թեման, որպեսզի պահպանեն իրենց իշխանության լեգիտիմության մակարդակը նույնիսկ բոլոր ժողովրդավարական ինստիտուտները երկրում վերացնելու պայմաններում»: Նաեւ նշել է. «Հայաստանում իշխանությունը դե ֆակտո պատկանում է նրանց, ովքեր հենվում էին Ղարաբաղում ռազմական ուժի վրա։ Դա ռազմականացված դիկտատուրայի մի այնպիսի տեսակ է, որն օգտագործում է ինչ-ինչ ժողովրդավարական ընթացակարգեր։ Ընդ որում, նաեւ ակնհայտ է, թե քանի դեռ իշխանական այս կլանը, որը ձեւավորվել է ղարաբաղյան այս պատմության արդյունքում՝ պատրաստ չլինի հեռանալ, իրական փոփոխություններ տեղի չեն ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել