Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փետրվարի 25

Փետրվար 25,2010 00:00

ԽՈՅ (21.03-20.04)- Հետաձգեք ձեր բոլոր բանկային գործարքները: Խուսափեք անպատասխանատու մարդկանց հետ շփումներից:
ՑՈՒԼ (21.04-21.05)- Հոգեկան հանգստի կարիք կզգաք: Եթե ուզում եք լիցքաթափվել՝ դիմեք ընկերներին:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր աշխատանքում շատ ակտիվ կլինեք: Երեկոն նվիրեք ընտանիքի անդամներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եթե նախապես պլանավորած գործեր ունեք՝ հետաձգեք, որովհետեւ շտապողականությունը ձեզ միայն կխանգարի:
ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Առավոտյան անսպասելի լուր կլսեք, որը ձեզ գուցե տխրեցնի, իսկ երեկոյան բարձր տրամադրությունն ապահովված կլինի:
ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Աշխատեք ամեն կերպ երեկոյան լիցքաթափվել: Մոռացեք աշխատանքի ու բոլոր խնդիրների մասին:
ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Առավոտից զբաղված կլինեք հարաբերություններ պարզելով: Ցանկացած իրավիճակում հայտնվելիս սթափ դատեք:
ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր ձեր կարիքը կզգան եւ աշխատանքում, եւ տանը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Չի բացառվում, որ արտասահման գործուղման առաջարկություն ստանաք: Մի մերժեք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)- Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր, հնարավոր է վրիպեք: Աշխատելիս մի տարվեք ուրիշ մտքերով:
ՋՐՀՈՍ (21.01-19.02)- Զբաղվեք ինքնակրթությամբ: Ազատ ժամերը տրամադրեք ընթերցանությանը:
ՁՈՒԿ (20.02-20.03)- Այսօր ձեր տրամադրությունը շատ բարձր կլինի, որը պայմանավորված է հաճելի անակնկալներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել