Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՄՐՑԵՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ

Փետրվար 25,2010 00:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարին նախապատրաստվող մեր ազգային հավաքականը, որի մրցակիցները «B» խմբում լինելու են Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան, Մակեդոնիան եւ Անդորրան, մարտի 3-ին Անթալիայի «Աթաթյուրք» ստադիոնում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի ընտրանու հետ:
Հայաստանի երիտասարդական հավաքականը նույնպես պատրաստվում է «Մրցաշրջան 2010»-ի իր անդրանիկ հանդիպմանը: Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարում մեր տղաները մարտի 3-ին Դուբլինում հանդիպելու են Իռլանդիայի իրենց հասակակիցների հետ: Այդ նպատակով ավագ մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը այսօրվանից ուսումնամարզական հավաք է սկսում «Ռեժինե» հյուրանոցում: Մարզիչը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին:
Դարպասապահներ
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»), Գեւորգ Պրազյան («Արարատ»):
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Լեւոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»):
Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա), Արակ Դաշյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա):
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»), Հիրաչ Յագան («Ստանդարտ», Բելգիա), Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Գեւորգ Բադալյան («Բանիկ», Մոստ, Չեխիա), Միհրան Մանասյան («Փյունիկ»):
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի երիտասարդական հավաքականը Իռլանդիա է մեկնելու մարտի 1-ին, իսկ Իռլանդիա-Հայաստան խաղը կայանալու է մարտի 3-ին, Երեւանի ժամանակով ժամը 23.30-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել