Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԱԶԳԻՆ՝ ՄՈՆՏԵՎԻԴԵՈՅՈՒՄ

Փետրվար 25,2010 00:00

Ուրուգվայցի կոմպոզիտոր Կորյուն Ահարոնյանը Մոնտեվիդեոյի քաղաքապետ Ռիկարդո Էռլիչիից ստացել է Պատվավոր քաղաքացի տիտղոս եւ շքանշան: Շքանշանի հանձնման արարողությանը, որը տեղի է ունեցել «Սոլիս» թատրոնում, ներկա են եղել Ուրուգվայի կառավարության անդամներ եւ ճանաչված մշակութային գործիչներ: Ինչպես «Նոյյան տապանին» տեղեկացրեց Մոնտեվիդեոյի «Ռադիո-Արաքսի» տնօրեն Դիեգո Կարամանուկյանը, 70-ամյա Կորյուն Ահարոնյանը մեծ հարգանք է վայելում որպես կոմպոզիտոր եւ երաժշտության մանկավարժ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել