Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵՄ ԱՍԻ՝ ՈՎ Է»

Փետրվար 25,2010 00:00

Bravo.am-ին տված հարցազրույցում գեղեցկուհի եւ բիզնես  լեդի Լուսինե Թովմասյանը հայտարարել է, որ գտել է իր կեսին: Թե ով է ընտրյալը՝  «վիցցե միսս Եվրոպան» չի մանրամասնել. «Հենց ամուսնանանք, բոլորը կիմանան: Փակագծերը չեմ ուզում բացել… Դերասան չի, չեմ էլ ասի՝ ով է. հայ է»:
Bravo.am-ը նաեւ տեղեկացնում է, որ Լ. Թովմասյանն այս պահին նկարահանվում է «Արտիստը» ֆիլմում՝ ըստ Շիրվանզադեի համանուն գործի: Գլխավոր հերոսուհուն՝ Լուիզային է մարմնավորելու: Նա նշել է, որ Լեւոնի դերը շատ է սազում Խորեն Լեւոնյանին, նաեւ հավելել, թե նկարահանումների ժամանակ իրեն քմահաճ չի պահում, բայց երբ քաղցած է լինում, խնդրում է ընդհատել դրանք, որպեսզի սնվի՝ ուժերը վերականգնելու համար: Լուսինեն թեթեւ է տանում, երբ իրեն նախանձով են վերաբերվում, նոր գեղեցկության մրցույթի էլ չի ուզում մասնակցել. «Ինձ թվում է՝ «Միսս Եվրոպայից» հետո ոչ մի մրցույթի պետք չի մասնակցել, հետո էլ այդ ամենից հավեսս հանել եմ: Մոդելային կարիերան իմ ապագան ու կյանքը չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել