Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՀԱՆԴԻՊԵՆ ԿԻՊՐՈՍԻ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Փետրվար 25,2010 00:00

Չորեքշաբթի օրը վերսկսվել են Կիպրոսի հունական եւ թուրքական համայնքների առաջնորդների միջեւ կղզու վերամիավորման շուրջ ընթացած եւ ժամանակին ընդհատված բանակցությունները: BBC-ի մատուցմամբ, վերջին հանդիպումը Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ կիպրացի թուրքերի առաջնորդ Մեհմետ Ալի Թալաթի միջեւ տեղի էր ունեցել հունվարի 29-ին:
Նոր բանակցություններն ընթանալու են բուֆերային գոտում, ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի նստավայրում, որը վերահսկվում է «կապույտ սաղավարտավորների» (խաղաղապահ ուժերի) կողմից: Մինչեւ մարտ ամսվա վերջը երկու համայնքների առաջնորդները չորս հանդիպում կունենան:
Հիշեցնենք, որ ապրիլին տեղի են ունենալու ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահի ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել