Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Բալիքեսիր գավառում ամենաքիչը 17 մարդ է զոհվել՝ մեթանի հանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում:
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի փոխանցմամբ, 12 հանքահոր զոհվել է հենց տեղում, եւս 5-ը՝ ստացած վնասվածքներից եւ այրվածքներից մահացել է հիվանդանոցում:
Գավառի իշխանությունների ասելով, «հանքում այլեւս մարդ չի մնացել, իսկ փրկարարաորոնողական աշխատանքներն ավարտվել են»: Հանքային գազերի պայթյունի ժամանակ գետնի տակ եղել էր մոտ 50 մարդ, որոնք բոլորն էլ Թուրքիայի քաղաքացիներ են, եւ բոլորն էլ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու ուղղությամբ փորձագետների խումբ է աշխատում:
Հիշեցնենք, որ 2006-ին նմանատիպ միջադեպ տեղի էր ունեցել մասնավոր անձի պատկանող մեկ այլ հանքահորում: Այն ժամանակ ածխահանքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում 17 մարդ էր զոհվել: Երկրաբանները զգուշացրել էին, որ այդ տարածաշրջանում ստորգետնյա հանքերի մշակումը տեղի է ունենում տեխնոլոգիական մակերեւույթի խախտմամբ եւ դա աշխատողների կյանքի եւ առողջության անբավարար պաշտպանության դեպքում կարող է նոր ողբերգությունների հանգեցնել նաեւ ապագայում: