Հավանայում բանտերից մեկում, իր հայտարարած հացադուլի 85-րդ օրը, մահացել է Կուբայի ամենահայտնի այլախոհներից մեկը՝ Օրլանդո Սապատան (ձախից):
Նա այն 75 կուբացիներից մեկն էր, որոնց Հավանան հայտարարել էր որպես ԱՄՆ-ի գործակալներ եւ 2003թ. ապրիլին դատապարտել էր տարբեր ժամկետների, ընդհուպ մինչեւ 28 տարվա ազատազրկման՝ Կուբայի դեմ «քայքայիչ գործունեության» եւ «գոյություն ունեցող կարգի դեմ դավադրություն կազմակերպելու փորձի» մեղադրանքով:
«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Սապատան հացադուլ էր հայտարարել՝ Կուբայի իշխանություններից պահանջելով ճանաչել իրեն որպես «խղճի կալանավոր»: Առժամանակ հետո նրան Կուբայի արեւելքում գտնվող Կամագուե բանտից, որտեղ նա կրում էր իր երկարաժամկետ ազատազրկման պատիժը, եւ որտեղ նա վատ վերաբերմունքի եւ ծեծի էր ենթարկվել բանտի հսկիչների կողմից, առողջական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխել էին բանտարկյալների համար նախատեսված Հավանայի բուժկենտրոններից մեկը, որտեղ էլ նա չորեքշաբթի օրը մահացել է: