Արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող 4 տարվա ազատազրկման դատապարտված՝ նախկին ոստիկան Աշոտ Ակունցը բերանն էր կարել:
Մինչ այդ «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ նա ասաց, որ նախկինում դատվել է 4 անգամ եւ իսկապես ընդունել է իր մեղքը: Վերջին անգամ նրան դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ «մի ցանկապատի համար, որը ընկած է եղել դաշտի մեջ, ոչ մի արժեք չի ներկայացրել»: Ա. Ակունցն իրեն մեղավոր չի ճանաչում եւ իր բողոքն արտահայտել է դատավճռի դեմ:
Երեկ օրվա երկրորդ կեսին տեղեկացանք, որ նրան այցել է բժիշկը եւ… կարերը քանդել: