Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԹԱՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 25,2010 00:00

Երեկ  Երեւանում տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ իրականացվող համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակներում կազմակերպված Արաբկիր համայնքի Քաղաքացիների խորհրդակցական խմբի ընդլայնված հանդիպում: Այս մասին հայտնեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակից: Արաբկիրի համայնքային իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ ոստիկանության պաշտոնյաները եւ քաղաքացիական հասարակության անդամները հանդիպել են՝ քննարկելու տեղական մակարդակում հանցանքները եւ անվտանգության խնդիրները, ինչպես նաեւ այդ խնդիրների լուծման ուղիները՝ Քաղաքացիների խորհրդակցական խմբի հետ համագործակցության միջոցով, որը կանոնավոր կերպով հանդիպումներ է անցկացնում:
«Ես ուրախ եմ, որ ոստիկանության եւ բնակչության համագործակցությունը էլ ավելի է ամրապնդվում Արաբկիր համայնքում»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել