Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ» ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ

Փետրվար 25,2010 00:00

Համայնքներում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնող սուբյեկտները, որպես տեղական տուրք, տարեկան պետք է համայնքի բյուջե մուծեն 150-300 հազար դրամ: Տուրքի կոնկրետ չափը որոշում է տվյալ համայնքի ավագանին: Սահմանամերձ գյուղերում վառելիքի վաճառքի մեծ մասն ապառիկ է իրականացվում: Սա վաճառողների կողմից յուրօրինակ օգնություն է գյուղացիներին, ովքեր կարողանում են կատարել վարուցանք եւ գյուղատնտեսական այլ աշխատանքներ: Սահմանային գյուղերում վառելիքի վաճառքով զբաղվողները, վճարելով պետական հարկերը, դժվարանում են մուծել 150 հազար եւ ավելի դրամ տեղական տուրք: Նրանք ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը՝ այդ կերպ խնդիրներ ստեղծելով գյուղի համար: Հնարավոր չէ՞ տեղական տուրքի նվազագույն շեմը սահմանամերձ բնակավայրերի համար 150-ից 50 հազար դրամ իջեցնել, առավելագույն շեմը թողնելով անփոփոխ:
Սույն հարցը Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը հասցրել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Վերջինս դեմ չէ, բայց պետք է կատարվի օրենսդրական փոփոխություն, որպեսզի տեղական տուրքի նվազագույն շեմը իջեցվի 50 հազարի: Խոսքը ՀՀ Ազգային ժողովինն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել