Գերմանական տեխնիկական աջակցություն ծրագիրը (GTZ) առաջին տարին չէ, որ աշխատում է ՀՀ Գեղարքունիքի մարզում: Բայց եթե մինչ այս գերմանացիները մարզի առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցած վարկային ծրագրերով եւ առանց տոկոսադրույքի փոխառություններով հովանավորում էին փոքր եւ միջին ձեռներեցներին, ապա այժմ GTZ-ը Գեղարքունիքի մարզպետարանին եւ համայնքներին առաջարկում է ստեղծել զբաղվածության ֆորում՝ տնտեսությունը խթանելու եւ գործազրկությունը նվազեցնելու համար: Ըստ նախաձեռնության հեղինակների, ֆորումի մաս կկազմեն համայնքների ղեկավարներ, զբաղվածության գործակալության ներկայացուցիչներ, գործատուներ, գործազուրկներ: Այսկերպ հնարավոր կլինի միավորել գործազուրկներին եւ գործատուներին, ինչն էլ հնարավորություն կտա լուծել գործազրկության եւ զբաղվածության հարցերը: