Փետրվարի 22-ի գիշերը հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ Արմեն Գրիգորյանի փայտաշեն տնակում: «Առավոտի» տեղեկություններով՝ մեղավորը ընտանիքի 8 տարեկան երեխան է, որը խաղալով նավթի վառարանի ծորակի հետ, անզգուշաբար դրան է մոտեցրել նաեւ այրվող լուցկին ու դարձել կրակի առաջացման պատճառ: Դեպքի վայր հասած Էջմիածնի հրշեջ ծառայությունը թեեւ հասցրել է մարել կրակը, բայց նյութական կորուստներից խուսափել չի հաջողվել. տնակը այրվել է ամբողջությամբ, իսկ ընտանիքի տղամարդը՝ թեթեւ այրվածքներ ստացել: Անտուն մնացած Գրիգորյանների ընտանիքը ժամանակավոր ապաստան է գտել գյուղացիներից մեկի տանը: