ՍԴ-ն նախորդ օրը լսեց քաղաքացիներ Սերինե Ֆլջյանի, Իրինա Օգանեզովայի, Աննա Բաղդասարյանի, Ագնեսա Բաղդասարյանի միացյալ դիմումը: Նրանք խնդրում էին հակասահմանադրական ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204/28 հոդվածի 1-ին կետը: Այսինքն՝ այն նույն հոդվածը, որը վիճարկում էր «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ-ն:
Դիմողները ՀՀ Սահմանադրական դատարանի 09.09.2008թ. ՍԴՈ-758 որոշման հիման վրա վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ վճռաբեկ դատարան` խնդրելով նոր հանգամանքի հիմքով վերանայել իրենց վերաբերյալ կայացված` վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին որոշումները, վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ եւ ըստ էության քննել: ՀՀ վճռաբեկ դատարանը, սակայն, բողոքները թողել է առանց բավարարման:
ՍԴ-ն որոշեց կարճել այս գործը, քանի որ մեկ անգամ արդեն հակասահմանադրական է ճանաչվել վերոնշյալ հոդվածի ենթակետը: Դա նշանակում է, որ քաղաքացիները կարող են նոր հանգամանքի վերանայման հիմքով դիմել վճռաբեկ դատարան: