Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՄՇՅԱՆՆ ԷԼԻ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ

Փետրվար 25,2010 00:00

\"\"

Երեկ, հերթական անգամ, այս դեպքում՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ, բռնության է ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Նա Գլխավոր դատախազություն էր գնացել այնտեղ հրավիրված կոլեգիայի նիստը լուսաբանելու համար եւ մուտքի մոտ հանգիստ նկարել էր նիստին մասնակցելու եկած դատախազներին՝ մինչեւ այն պահը, երբ մի երիտասարդ, ում Շամշյանը միայն դեմքով է ճանաչում (լուսանկարում), առանց որեւէ պատճառի հարձակվել է Շամշյանի վրա, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով՝ ձեռքին եղած պայուսակով մի քանի հարված է հասցրել ֆոտոթղթակցի դեմքին եւ ականջին ու մտել դատախազություն: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, հարձակվողը ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչ է: Կոլեգիայի նիստից հետո միջադեպի մասին տեղեկանալով՝ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարել էր. «Դուք ոչ թե կարող եք հանցագործության մասին հաղորդագրություն ներկայացնել, այլեւ ես՝ որպես գլխավոր դատախազ, պահանջում եմ, որ դուք ներկայացնեք մեզ ձեր տեսանյութը եւ ձայնագրությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք հանգամանքները պարզելու»: Շամշյանը երեկ բուժօգնություն էր ստացել «Նաիրի» բժշկական կենտրոնում. նրա մոտ ականջաթաղանթի արյունազեղում է ախտորոշվել, ինչը բուժում է պահանջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել