Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

44%-Ը՝ ԿՈՂՄ ՄԱՀԱՊԱՏԺԻՆ

Փետրվար 24,2010 00:00

Հարցումը ցույց է տվել, որ ռուսաստանցիներն ընդունում են որոշ չարամիտ հանցագործների գոյությունը, ում համար թույլատրելի է պատժի գերագույն միջոցը, սակայն կարծում են, թե ցմահ բանտարկությունն առավել դաժան պատիժ է, քան մահապատիժը:

Ռուսաստանում մահապատժի կիրառման հարցը հուզում է ռուսաստանցիների մեծամասնությանը (73%): Այդ մասին հունվարյան համառուսաստանյան հարցման արդյունքների հիման վրա հայտարարել են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի (ՀԿՈՒՀԿ) սոցիոլոգները: Այն կարեւոր են համարում առաջին հերթին մայրաքաղաքի բնակիչները (82%) եւ անապահով ռուսաստանցիները (76%):

Ընդ որում, յուրաքանչյուր 5-րդ պատասխանող կարեւորություն չի տալիս այդ խնդրին (20%): Թեմայի նկատմամբ անտարբեր են հիմնականում փոքր քաղաքների բնակիչները (24%) եւ ապահովված ռուսաստանցիները (26%):

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հարցված ռուսաստանցիների հարաբերական մեծամասնությունը կողմ է մահապատժի թույլատրմանը եւ կիրառմանը: Սոցիոլոգները պարզել են, որ նման դիրքորոշումը բնորոշ է գլխավորապես տարեց ռուսաստանցիներին (52%): Ժողովրդականության առումով մահապատժի խնդրի լուծման երկրորդ տարբերակը մահապատժի շուրջ մորատորիումն է (29%): Այդ միջոցին հավանություն են տվել 18-24 տարեկան ռուսաստանցիները (33%) եւ «Եդինայա Ռոսիա» (29%), «Սպրավեդլիվայա Ռոսիա» (29%) կուսակցությունների կողմնակիցները:

Փոքրամասնություն են կազմում այն ռուսաստանցիները, ովքեր կողմ են օրենսդրական մակարդակով մահապատժի լիովին վերացմանը (18/%): Նման պատասխանողների բաժինն առավել մեծ է «Յաբլոկո», «Պրավոյե դելո», «Պատրիոտի Ռոսիի» կուսակցությունների կողմնակիցների շրջանում (35%) եւ 24 տարեկանից փոքր երիտասարդության շրջանում (26%):

Ընդ որում, ըստ սոցիոլոգների, ռուսաստանցիները մահապատժի խնդիրը դիտարկում են բավական հակասականորեն: Այսպիսով, հարցվածների մեծամասնությունը կարծում է, թե կան չարամիտ հանցագործներ, ում համար հնարավոր է պատժի նման միջոցի կիրառումը (69%), ինչպես նաեւ ընդունում է այնպիսի հանցանքների գոյությունը, որոնց կատարումից հետո մարդը բարոյապես զրկվում է կյանքի իրավունքից (64%): Միեւնույն ժամանակ, ռուսաստանցիները հակված են ընդունել դատական սխալի հավանականությունը, որից բխում է անմեղ մարդու պատիժը (59%): Դրանից բացի, պատասխանողները կարծում են, թե ոչ ոք իրավունք չունի մարդուն զրկել կյանքից (51%), իսկ ցմահ բանտարկությունն առավել դաժան պատիժ է, քան մահապատիժը (49%):

Մինչդեռ ՌԴ Սահմանադրական դատարանը 2009թ. նոյեմբերին վերջակետ է դրել քննարկումներին այն մասին, թե կարող է արդյոք մահապատիժ կիրառվել Ռուսաստանի վերջին սուբյեկտում՝ Չեչնիայի Հանրապետությունում, երդվյալ ատենակալների դատարանի կողմից 2010թ. հունվարի 1-ից մահապատժի ներմուծումից հետո: Ըստ qahana.am-ի՝ Ռուսաստանում չի լինի դատարանի վճիռ՝ մահապատիժ: «Խոսքը ոչ թե մահապատժի շուրջ մորատորիումի, այլ ընդհանրապես նման պատժամիջոցի կիրառման արգելքի մասին է»,- շեշտել են Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել