Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԵԼ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Փետրվար 24,2010 00:00

Լինարեսում ընթացող շախմատի Torneo Internacional de Ajedres «Ciudad de Linares» ավանդական՝ 27-րդ գերմրցաշարում, որին մասնակցում են աշխարհի վեց ուժեղագույն գրոսմայստերներ, Լեւոն Արոնյանը խաղացված բոլոր ութ տուրերում գրանցել է միայն ոչ-ոքիներ եւ երեկ վերսկսված մրցաշարի նախավերջին՝ 9-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ընթանում էր 3-րդ հորիզոնականում:

Ութ տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ուներ:

1. Վեսելին Տոպալով 5,5 միավոր

2. Ալեքսանդր Գրիշչուկ 4,5

3. Լեւոն Արոնյան 4,0

4. Վուղար Հաշիմով 4,0

5. Բորիս Գելֆանդ 3,5

6. Ֆրանսիսկո Վալյեխո Պոնս 3,0

Երեկ երեկոյան սկսված 9-րդ տուրում Արոնյանը սեւերով խաղում էր իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ: Մյուս երկու զույգերը կազմել էին Գրիշչուկը (Ռուսաստան) եւ Տոպալովը (Բուլղարիա), Հաշիմովը (Ադրբեջան) եւ Վալյեխո Պոնսը (Իսպանիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել