Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՊՀ-Ն ՎԵՐՋԱՊԵՍ ՆՈՐ ՊՐՈՌԵԿՏՈՐ ՈՒՆԵՑԱՎ

Փետրվար 24,2010 00:00

Երբ 2009-ի մայիսին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի պրոռեկտոր Արսեն Քարամյանը նշանակվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում, նրա զբաղեցրած նախկին պաշտոնը թափուր մնաց: Ժամանակին «Առավոտը» ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանից հետաքրքրվել էր, թե թափուր պաշտոնում նշանակում կատարելու մասին ի՞նչ զարգացումներ կան, նա մեզ տեղեկացրել էր, որ Քարամյանի տեղափոխությունից հետո նրա զբաղեցրած ենթակառուցվածքային միավորը կլուծարվի՞, թե՞ ոչ՝ դեռ պարզ չէ: Շուրջ 8 ամիս այս պաշտոնում նշանակում չկատարվեց, խոսակցություններ կային, որ ԵՊՀ-ն 2 պրոռեկտորով էլ գուցե բավարարվի, սակայն, այնուամենայնիվ, նշանակումը եղավ: Այժմ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի պրոռեկտորն է տեխնիկական գիտությունների թեկնածու Ռուբեն Մարկոսյանը, ով 2005-2008-ին ՀՀ Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր: Պրոռեկտորը համատեղության կարգով աշխատում է նաեւ ՀՀ ԳԱԱ-ում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել