Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեքիաթը փրկելու համար

Փետրվար 24,2010 00:00

Վանաձորի թատրոնի Ամանորի հանդեսը կդառնա՞ մանկական ներկայացում

\"\"2009-2010 Ամանորի ներկայացումների շարքում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում բեմադրվեց «Ա՜խ, այդ վհուկը» հեքիաթ-ներկայացումը (հեղինակ՝ Էլֆիք Զոհրաբյան, ռեժիսոր՝ Սարգիս Մանուկյան)։ Յուրաքանչյուր բեմադրության ժամանակ պիեսը նախորդներից տարբեր վերջաբան էր ստանում՝ հանդիսատեսին թողնելով հարցական դեմքով (իբր ի՞նչ)։ Ըստ բնագրի՝ պիեսի վերջում Ձմեռ պապը բարեմաղթում է. «Թող այս տարին լինի անվերջ ուրախությունների եւ բարի հիշողությունների տարի: Թող բոլոր մանուկներն արժանի զավակ դառնան մեր հայրենիքի համար: Թո՛ղ հաջողություն ու բարեկեցություն լինի ամենուր: Դատարանների առջեւ միշտ խոտ աճի, իսկ եկեղեցու դուռը՝ ցեխոտ լինի… Մեր երկրին՝ բարգավաճում եւ լուսավոր ապագա»:

Թատերաշխարհի ներկայացուցիչների հավաստմամբ՝ դերասանն իրավունք ունի հանկարծաստեղծման (իմպրովիզացիայի), եթե դրանով ոճային խախտում չի առաջացնում գրական ստեղծագործության մեջ։

Ձմեռ պապը (դերակատար՝ Հայկ Թորոսյան), որին, ինչպես պարզվեց, դուր չէր եկել պիեսի վերջաբանը, շարունակ որոնումների մեջ էր՝ ներկայացման համար մի հարմար ավարտ գտնելու։ Նրա կարծիքով՝ ավելի հարմար էր ներկայացումը եզրափակել հետեւյալ նախադասությամբ՝ «Դատարանի դռները միշտ փակ լինեն, եկեղեցու դռները՝ բաց»։ Ձմեռ պապը հիմնավորում է. «Հասկանալի է՝ «շեմքը ցեխոտ լինի» արտահայտությունը մարդաշատ իմաստով է գործածվում։ Բայց ցեխը կեղտոտ բան է, եկեղեցու դուռը չի կարող ցեխոտ լինել»։ Ապա ավելացնում է, որ տոնածառի հանդեսները երեխաների համար են ու նպատակահարմար չէ փոխաբերական իմաստներ գործածել. «մանկական չէ»։ Պիեսի հեղինակը հակափաստարկ է բերում ասվածին. «Երբեք չպետք է արժեզրկել խոսքը՝ պրիմիտիվ հանդիսատեսի քիմքը շոյելու համար։ Պետք չէ թերագնահատել այսօրվա մեր մանուկ հանդիսականին, որն ավելի դյուրըմբռնող է, քան 20-րդ դարավերջի երեխան»։ Հայկ Թորոսյանը համոզված է, որ «Պիեսը պիես է դառնում թատրոնում՝ դերասանի մեկնաբանությամբ»։ Եվ քանի որ Ձմեռ պապը սովորաբար բարի մաղթանքներ, ցանկություններ է հայտնում, նա էլ մյուս պապերից հետ չմնալու համար ներկայացման ավարտին գոչում էր՝ «Առա՛ջ, Հայաստա՛ն», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» եւ այլն։

Ժամանակակից լոզունգներով Ձմեռ պապից ազատվելու համար թատրոնի գեղարվեստական խորհրդում առաջարկություն եղավ պիեսից Ձմեռ պապի թեման ամբողջությամբ հանելով՝ ամանորի ներկայացումը վերածել մանկական ներկայացման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել